Մենք արդարացում չունենք. Բրենդան Ռոջերս
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալուց հետո հայտարարել է, որ ակումբում բոլորը հիասթափված են նման արդյունքից: Հիշեցնենք, որ Անգլիայի փոխչեմպիոնները խմբային փուլի վերջին տուրում ոչ-ոքի խաղացին «Բազել»-ի հետ և խմբում զբաղեցրեցին երրորդ տեղը:
«Իհարկե, մենք հիասթափված ենք: Նախորդ մրցաշրջանը մեզ համար հիանալի դասավորվեց, բայց ընթացիկ մրցաշրջանում մենք բավականին անհաջող ենք հանդես գալիս: Սա լավ փորձ էր թիմի համար: Այդուահդներձ մենք ոչ մի արդարացում չունենք Չեմպիոնների լիգայում ձախողվելու համար »,-ասել է Ռոջերսը: