2404 դիտում
09:47 13-03-2023
Բրենդան Ֆրեյզերը` լավագույն դերասան, Միշել Յեյոն՝ լավագույն դերասանուհի. հայտնի են դարձել «Օսկար 2023»-ի հաղթողները
Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 95-րդ արարողությունը։ Հանդիսավոր արարողությունը տևել է մոտ 3 ժամ, բոլոր անվանակարգերում հաղթողներն արդեն հայտնի են։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը։ «Լավագույն դերասան» է ճամաչվել Բրենդան Ֆրեյզերը ռեժիսոր Դարեն Արանովսկու «Կետը» ֆիլմում կերտած իր կերպարի համար, իսկ «Լավագույն դերասանուհի»՝ Միշել Յեյոն՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարի համար: Յեյոն առաջին ասիացի դերասանուհին է, որն արժանացավ «Օսկար»-ի:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակը հանձնվեց Դանիել Շայներտին և Դանիել Կվանին՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար: Կինոնկարը հաղթեց նաև «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում: Բացի այդ, այս ֆիլմում իրենց դերերի համար մրցանակի են արժանացել նաև դերասանուհի Ջեյմի Լի Քյորտիսն («Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի») ու դերասան Կե Հյուի Կուանը («Երկրորդ պլանի լավագույն դերասան»):
«Լավագույն ադապտացիոն սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Խոսում են կանայք» ֆիլմը, իսկ «Լավագույն օպերատոր» է ճանաչվել Ջեյմս Ֆրենդը («Արևմտյան ճակատում նորություն չկա»)։
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Գիլերմո դել Տորոյի Պինոկիոն» ֆիլմը, իսկ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա»-ն։
«Ավատար. ջրի ուղին» ֆիլմն «Օսկար»-ի է արժանացել «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում։

Նմանատիպ նյութեր
2320 դիտում
09:29 11-03-2024
«Օպենհայմեր»-ը՝ լավագույն ֆիլմ, Կիլիան Մերֆին՝ տարվա դերասան․ հայտնի են «Օսկար 2024»-ի հաղթողները
2025 դիտում
13:15 23-02-2015
Կայացել է «Օսկար»-ի մրցանակաբաշխությունը. լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մուրը
Այս բաժնից
1933 դիտում
16:41 07-01-2025
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
1822 դիտում
14:41 07-01-2025
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
1975 դիտում
20:51 06-01-2025
Ճաշել, նոր ենք եկել, ժողովուրդ ջան. չեմ էլ խմում, բայց կչխկացնեմ. Փաշինյանը՝ Արուճում․ NEWS.am