Մենք կարող ենք հաղթել «Չելսի»-ին. Ռոջերս
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատրաստ է Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի շրջանակում «Չելսի»-ի հետ կայանալիք հանդիպմանը:
«Մենք հարգում ենք մրցակցին: «Չելսի»-ն շատ ուժեղ թիմ է, բայց մենք ոչ մեկից չենք վախենում: «Լիվերպուլ»-ը ի զորու է Լոնդոնում պարտույան մատնել «Չելսի»-ին»,- Ռոշջերսի խոսքերը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև կայացած առաջին խաղը ավարտվել էր 1:1 հաշվով: