Բրենդան Ռոջերսը կարող է ժամանակավորապես փոխարինել Ժոզե Մոուրինյոյին
«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարող է ժամանակավորապես գլխավորել «Չելսին», եթե պաշտոնանկ լինի թիմի ներկայիս մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հայտնում է Belfast Telegraph-ը:
Նշենք, որ Ռոջերսը 2004-2006 թվականներին աշխատել է «Չելսիի» պատանեկան և երիտասարդական թիմերի հետ, երբ ակումբը գլխավորում էր հենց Մոուրինյոն:
Հաղորդվում է, որ բուքմեյքերական գրասենյակները Ռոջերսին «Չելսիի» գլխավոր մարզիչ նշանակելու գործակիցները 20/1-ից դարձրել են 7/1:
Հիշեցնենք, որ Ռոջերսը «Լիվերպուլում» երեք տարվա աշխատանքից հետո հոկտեմբերի 4-ին պաշտոնանկ եղավ: