829 դիտում
15:28 10-12-2014
Կբացվի «20-րդ դարի 50-60 թթ. հայկական գրաֆիկա» խորագրով ցուցահանդեսը
2014 թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «20-րդ դարի 50-60 թթ. հայկական գրաֆիկա. Նվիրատվություն» խորագրով ցուցահանդեսը, որն ընդգրկում է նկարիչ Ներսես Մելիքյանի մասնավոր հավաքածուից, 6 անվանի հայ հեղինակների՝ 53 գրաֆիկական աշխատանքներ, այդ թվում՝ ջրաներկով, գուաշով, ածուխով, ֆլոմաստերով, մատիտով, տեմպերայով արված թերթեր, տպագրական գրաֆիկայի արժեքավոր նմուշներ` լինոփորագրություն, օֆորտ:
Ներկայացված նյութն ունի տեսակային և ժանրասյուժետային բավական լայն ընդգրկում` ճամփորդական ճեպանկար, ժողովրդական ու պատմական մոտիվներ, գրքային նկարազարդում-ձևավորում և այլն: Ցուցադրության առանցքն են կազմում Մհեր Աբեղյանի, Արամ Զաքարյանի, Վլադիմիր Այվազյանի, Գրիգոր Աղասյանի, Անժելա Սարգսյանի և Էդուարդ Սարգսյանի գրաֆիկական թերթերը: Աշխատանքների մեծ մասը կցուցադրվի առաջին անգամ:
Նմանատիպ նյութեր
1943 դիտում
23:59 12-09-2014
Նկարիչների միությունում կբացվի «Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդեսը
Այս բաժնից
775 դիտում
21:08 13-01-2025
96 վարորդ ցանկություն է հայտնել աշխատելու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում
916 դիտում
20:42 13-01-2025
Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»
1252 դիտում
20:17 13-01-2025
Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան