2909 դիտում
16:04 14-03-2016
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կբացվի «Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» խորագրով ցուցահանդեսը
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 29-ին բացվելու է <<Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը>> խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, ձևավորված՝ Սանկտ-Պետերբուրգի կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներով:
Ցուցահանդեսին, որն ընդգրկում է XIX և ХХ դարասկզբի հայտնի լուսանկարիչներ Ֆ. Բոնֆիսի, Բ. Գենտշելի, Ի. Բարշչևսկու և այլոց աշխատանքները, ներկայացվելու են Պաղեստինի կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուի 60-ից ավելի լուսանկարներ:
Նկարները, փաստելով և փաստագրելով Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյա պատմությունը և ռուսական հոգևոր ներկայությունը Սուրբ երկրում, նպատակ ունեն ներկայացնելու Երուսաղեմի ճարտարապետական հուշարձանները, հայկական և ռուսական տաճարների գեղարվեստական հարդարանքը, սրբավայրերը:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև 2016 թվականի մայիսի 5 (hասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3, հեռ. 010-52-46-30):
Նմանատիպ նյութեր
1392 դիտում
12:40 02-12-2022
«Պատը` հայերեն» լուսանկարների ցուցահանդեսը՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում
3403 դիտում
21:26 08-09-2015
«Մոդեռնից-Պոստմոդեռն» խորագրով բացառիկ ցուցահանդեսը՝ Կոմիտաս թանգարան-ինստիտուտում