211652_close_icon
views-count1670 դիտում article-date 23:59 12-09-2014

Նկարիչների միությունում կբացվի «Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդեսը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 16-ին, ժամը 15:00-ին Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում կբացվի «Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդեսը: «Քայլ, ձևափոխության և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդեսը կներկայացնի երիտասարդ և միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունները: Գեղագիտական արտահայտչամիջոցների զարգացման ընթացքն ավելի հետաքրքիր ու ակնառու ներկայացնելու համար կցուցադրվեն նաև 60-70-ականների արվեստագետների աշխատանքները:

Նմանատիպ նյութեր