211652_close_icon
views-count1090 դիտում article-date 21:42 12-12-2014

Sony Pictures-ը ներողություն է խնդրել Օբամայից եւ Անջելինա Ջոլիից

Sony Pictures ընկերության ղեկավարներից Էմն Պասկալը եւ Սկոթ Ռուդինը ներողություն են խնդրել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայից` սոցցանցի նամակագրության մեջ նրա հասցեին արված վարկաբեկող կատակների համար: Իրենց նամակներում նրանք կատակել են, թե ինչ ֆիլմեր դուր կգային նախագահին եւ որպես օրինակ հիշատակել այն ֆիլմերը, որոնց գլխավոր դերակատարները սեւամորթ դերասաններ են: Բացի այդ, Սկոթ Ռուդինը ներողություն է խնդրել Անջելինա Ջոլիից` նամակներում նրան «փչացած երեխա» անվանելու համար: Նամակագրությունը համացանցում հրապարակվել էր հաքերների կողմից: Կիբերհանցագործության մեջ մեղադրվում է Հյուսիսային Կորեան, սակայն վերջինս հերքում է մեղադրանքը:

Նմանատիպ նյութեր