«Բորուսիա»-ն իր խմբից առաջին տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի վերջին ՝ 6-րդ տուրում «Բորուսիա»-ն Դորտմունդում ոչ-ոքի խաղաց Բելգիայի չեմպիոն «Անդերլեխտ»-ի հետ: 58-րդ րոպեին Չիրո Իմմոբիլեն առաջ մղեց իր թիմին, սակայն 83-րդ րոպեին Սերբիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը հավասարեցրեց հաշիվը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Երկրորդ խաղակեսում հայ կիսապաշտպանը դարպասը գրավելու մի քանի լավ հնարավորություն ստացավ: Երեք դեպքում նրա հարվածներից հետո հետո իր թիմին վերահաս գոլերից փրկեց Պրոտոն, իսկ չորրորդ դեպքում նպաստավոր դիրքից շեղ հարվածեց:
«Բորուսիա»-ն և «Արսենալ»-ը վաստակեցին 13-ական միավոր, սակայն գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ D խմբի հաղթող ճանաչվեց գերմանական թիմը: 3-րդ տեղը զբաղեցրած «Անդերլեխտ»-ը Եվրոպայի լիգայի խաղարկության ուղեգիր նվաճեց, իսկ ահա թուրքական «Գալաթասարայ»-ը լքեց մրցաշարը:
[b]«Բորուսիա» - «Անդերլեխտ»՝1:1[/b]
Գոլ՝ Իմմոբիլե 58՛ - Միտրովիչ 83՛