211652_close_icon
views-count4332 դիտում article-date 01:19 29-10-2014

Դորտմունդի «Բորուսիա»-ն դուրս եկավ Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլ. տեսանյութ

Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն հաղթահարեց 2-րդ Բունդեսլիգան ներկայացնող «Սանկտ-Պաուլի»-ի արգելքը և դուրս հաջորդ փուլ: Համբուրգի «Միլերնտոր» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց հյուրերի 2:0 հաշվով հաղթանակով: 33-րդ րոպեին դորտմունդցիների կազմակերպած բազմաքայլ կոմբինացիան եզրափակրեց Չիրո Իմմոբիլեն, իսկ 10 րոպե անց Մարկո Ռոյսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ խաղի վերջնական հաշիվը 86-րդ րոպեին ձևակերպեց Շինջի Կագավան: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 78 րոպե, որից հետո փոխարինվեց: «Բորուսիա»-ն 1/8 եզրափակիչում իր մրցակցին կիմանա վիճակահանությունից հետո: Գործող գավաթակիր «Բավարիա»-ն իր հանդիպումը կանցկացնի վաղը: Պեպ Գվարդիոլայի սաները հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկեն «Համբուրգ»-ի հետ կայանալիք արտագնա մրցավեճում: [b]«Սանկտ-Պաուլի» - «Բորուսիա»՝0:3[/b] Գոլեր՝ Իմմոբիլե 33՛, Ռոյս 44՛, Կագավա 86՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր