3818 դիտում
17:45 24-07-2021
Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ փուլ
Արդեն վառվել է օլիմպիական խաղերի կրակը և Տոկիոյի մարզահամալիրները տրամադրվել են մրցողներին։
Ինչպես նախապես հայտնի էր, Հայաստանի պատվիրակներից առաջինը ասպարեզ ելավ սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։
Մրցավայր մեկնելուց առաջ մասնագետները զրույցներում նշում էին , որ երևանցին հրաշալի մարզավիճակում է և դրան նպաստել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջոցներով Թբիլիսիում կազմակերպված ուսումնամարզական հավաքը։
Հենացատկերի որակավորման փուլում նա ավելի քան վստահ կատարեց իր ցատկերը։ Արդյունքում մեր մարմնամարզիկը վաստակեց 14, 866 միավոր և կորեացի Շինի հետ հավասար ցուցանիշով բաժանեց 1 – 2 –րդ տեղերը, մտավ գխավոր եզրափակիչ։ Նման բան հազվադեպ է պատահում, այն էլ ՝ օլիմպիական խաղերում:
Ուժեղագույն ությակի պայքարը օլիմպիական մեդալների համար տեղի կունենա օգոստոսի 2 –ին։
Արթուրն իր վարպետությունը դրսևորեց նաև նժույգթափերում։ Եվ նրա կատարումները դարձյալ գոհացրին։ Վաստակած միավորները / 14.566 / , այսպես ասած անձնական ռեկորդ է և ավելի բարձր է, քան հենց այս մրցաշրջանում անցկացված Եվրոպայի առաջնությունում էր / 14, 266 / , որտեղ Արթուրը նվաճեց չեմպիոնի կոչումը։
Ավաղ, այդքանը մեր պատվիրակին չբավարարեց եզրափակիչ մտնելու համար։
Արթուր Դավթյանի մեկնարկը մեր մյուս մարզիկների համար հաջողության հասնելու հրաշալի նախերգանք է։
Հուսանք, որ Արթուրն իրեն բնորոշ օլիմպիական հանդարտությամբ կմարզվի և ազատ պահերին կհետևի մեր պատվիրակության մյուս անդամների ելույթներին, կքաջալերի նրանց , իսկ ինքը թարմ տեսքով, կազմ ու պատրաստ կներկայանա գլխավոր եզրափակիչին ու իրենը կանի:
Վաղը ՝ հուլիսի 25 –ին, մեր պատվիրակներից մրցելույթներ կունենան հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Նմանատիպ նյութեր
9756 դիտում
14:15 02-08-2021
Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածքի գնով հաղթեց իրանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ
2242 դիտում
13:02 31-07-2021
Տոկիո-2020. Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5535 դիտում
14:45 02-08-2021
Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի պատմական նվաճումը
Այս բաժնից
2380 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2731 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4039 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային