«Բորուսիա»-ն պարտվեց «Զենիթ»-ին, բայց դուրս եկավ 1/4 եզրափակիչ փուլ. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում 1:2 հաշվով զիջեց «Զենիթ»-ին, սակայն երկու խաղերի արդյունքում դուրս եկավ 1/4 եզրափակիչ փուլ: 16-րդ րոպեին Հալկը գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը, սակայն մինչ ընդմիջման գնալը Սեբաստիան Կեհլը գլխի հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Այդուհանդերձ ռուսական ակումբը կարողացավ կամային հատկանիշներ դրսևորել և եվրոպական հեղինակավոր մրցաշարը լքել գլուխը վեր պարզած: 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Ռոնդոնը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 69 րոպե, որից հետո փոխարինվեց:
«Բորուսիա» - «Զենիթ»`1:2
Գոլեր` Կեհլ 38' – Հալկ 16', Ռոնդոն 73'