211652_close_icon
views-count1919 դիտում article-date 23:47 09-12-2014

Պարգեւատրվել են «Գրաբարյան օրեր 2014» օլիմպիադայի հաղթողները

Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի արդյունքների ամփոփումը: Միջոցառումը օրհնությամբ բացեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը: Ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու աշակերտներ: Այս տարի առաջին անգամ Արարատյան Հայրապետական թեմն իրականացրեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը: Ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպվեց գրաբարի օլիմպիադա՝ գրավոր ու բանավոր փուլերով: Դպրոցներից ներկայացված հայտերով շուրջ 90 աշակերտ մասնակցեց օլիմպիադային: «Փյունիկ» հիմնադրամը լավագույն երեք աշակերտին և իրենց ուսուցիչներին պարգևատրեց համակարգիչներով ու պլանշետներով: Լավ արդյունք ցուցաբերած աշակերտներից 7-ը ստացան խրախուսական մրցանակներ: Ծրագրի շրջանակում Երևանի բազմաթիվ ավագ դպրոցներում կազմակերպվեցին միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, ուսուցիչների ու աշակերտների ջանքերով՝ գրաբարի տեսադասընթացների ցուցադրություններ: Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Նմանատիպ նյութեր