Հայտնի են «Գեղամա ալիքներ» օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները
Գեղարքունիքի մարզպետարանում պարգեւատրվեցին Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված Գեղարքունիքի մարզի ֆիզիկա առարկայից «Գեղամա ալիքներ» խորագրով օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները:
2015թ. Հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցում կայացավ օլիմպիադայի մարզային փուլը «Ֆիզիկա» առարկայից: Մարզային փուլին մասնակցեցին դպրոցական փուլում հաղթած թվով 27 աշակերտ, որից 11-ը` 10-րդ դասարանից, թվով 11-ը` 11-րդ դասարանից եւ 5-ը` 12-րդ դասարանից:
Մարզային փուլի առաջնային տեղերը գրավեցին Մարտունու ավագ դպրոցի աշակերտները: Առաջին մրցանակը նվաճեց Անուշ Զաքարյանը, երկրորդը` Վոլոդյա Արեւշատյանը եւ երրորդը` Մերի Կարապետյանը: Նրանք պարգեւատրվեցին համակարգչով եւ համակարգչային պլանշետներով: