Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը մի՞ թե անտեղյակ է Կառավարության ընդունելության տան մոտ առաջացած աղբի բուրգից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում աղբահանության աշխատանքները իր վրա վերցրած, ճանաչված օպերատոր դարձած «Sanitek» ընկերությունը Մաշտոցի պողոտայում՝ ՀՀ կառավարության ընդունելության տան մոտ, օրերս տեղադրեց աղբամաններ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղբամանները տեղադրելուց հետո, նշված հատվածում արդեն առաջանում է աղբի բուրգ, սակայն «Sanitek» ընկերությունը մոռացել է աղբը տեղափոխել, իսկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ամեն անգամ Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ամպագոռգոռ հայտարարում է, թե աղբահանությունն իր վարչական շրջանում «Օքեյ է»::
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի