36421 դիտում
11:39 27-03-2017
Մինչև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը չխառնվեց, Թումանյան 10 շենքի աղբի բուրգը «չապամոնտաժվեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 26-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել թե ինչպիսի բարձիթողի վիճակում է գտնվում Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 10 հասցեի շենքի բակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի կարգադրությամբ Կենտրոնի «Սանիթեք»-ի աշխատակիցները կարճ ժամանակում վերացրեցին հակասանիտարական վիճակը նշված բակում։
Բնակիչները, իմանալով այդ մասին, իրենց շնորհակալությունն էին հայտնում վարչական շրջանի ղեկավարին, սակայն ճիշտ կլինի, որպեսզի բնակիչները հետևեն, որ նույնը չկրկնվի՝ աղբը չթափեն, իսկ հետո էլ չբողոքեն, թե պատկան մարմինները մատը մատին չեն խփում։
«Սանիթեք»-ի աշխատակիցները նշված բակից հեռացրել են մոտ 1.5 Камаз աղբ։
Ինչպես ավելի վաղ նշված վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/26/1062679/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, արդեն տևական ժամանակ էր, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի 10 շենքի բակում հասունանում էր համաճարակ։
Բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնել էին, որ 1 տարուց ավելի էր՝ այդ հատվածում բարձիթողի իրավիճակ էր։
«Բազմաթիվ անգամ ահազանգել ենք պատկան մարմիններին, որպեսզի հետևություններ անեն և կուտակված աղբը հեռացնեն, սակայն ամեն անգամ «ձայն բարբառո հանապատի»։ Հիմա ձմեռ է և շատ չի զգացվում այդ հոտը, բայց էսա օրերը տաքանան՝ համաճարակը պատրաստ է։ Այս կեղտի հարևանությամբ գործում է նաև մանկապարտեզ և այլ կարևորագույն օբյեկտներ, իսկ Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները չեն բարեհաճում վերացնեն խնդիրը»։
Սա է իսկական Երևանը, որտեղ ըստ պաշտոնյաների՝ իրենք տանն են։ Երևանը սիրող պաշտոնյան ու քաղաքացին նման կերպ չեն վերաբերվի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)