Կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարությամբ ո՞ր ոլորտներն են թիրախային Հայաստանում
«Մեր հասարակությունը բավականին չեզոք եւ համբերատար է կոռուպցիա կոչվող երեւույթի նկատամաբ: Շատերն անգամ պատրաստ են նման ճանապարհով լուծել իրենց խնդիրները»:
Այս մասին այսօր` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքով, այն գործնականում գրեթե ամենուր է եւ խարխլում է պետության հիմքերը: Միաժմանակ ավելացրեց, որ Հայաստանը, համագործակցելով օտարերկրյա գործընկերների հետ, կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ ծրագրեր է իրականացնում:
«Նոր ռազմավարությամբ առանձնացված է 4 հիմնական ոլորտ` կրթություն, առողջապահություն, ֆինանսներ եւ հարկեր, ոստիկանություն: Ապագայում կավելանա նաեւ սոցիալական ոլորտը: Ինչպես նաեւ դատական ոլորտը, որից դժգոհ են շատ քաղաքացիներ, ռազմավարության մեջ ընդգրկված չէ»,- ավելացրեց Սուրեն Քրմոյանը: