211652_close_icon
views-count23376 դիտում article-date 13:10 09-12-2014

Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը», իր սցենարով գրված ֆիլմի անոնսը բացառիկ իրավունքով ներկայացնում է մեր ընթերցողների դատին. շատերը կզարմանան, բայց ֆիլմը իրենց խաղով հարստացնում է ավագ սերդի դերասանների ողջ ընտրանին

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի` «Ճոյտը»-ի սցենարով գրված եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ֆիլմը արդեն պատրաստ է եւ վերնագրվել է «Հիշողություն» անունով: Ֆիլմի անոսնը բացառիկ իրավունքով Հակոբ Հակոբյանը` «Ճոյտ»-ը փոխանցեց [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի ընթերցողներին: Նշենք, որ ֆիլմում նկարահանվել է հայ ավագ եւ երիտասարդ սերնդի դերսանների ողջ ընտրանին: Շատերը, թեեւ թերահավատորեն էին վերաբերվում գործարարի նախաձեռնությամբ եւ սցենարով նկարհանվող ֆիլմին, սակայն անոսնից, դերասական անձնակազմից եւ երաժշտությունից արդեն պարզ է, որ այն նկարահանվել է շատ բարձր մակարդակով: Ֆիլմի պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում հեռուստադիտողների դատին կներկայացվի փետրվարի 10-ին, իսկ արտերկրի կինոթատրոններում՝ փետրվարի 20-ից: Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ Արա Գեւորգյանը, ծանոթանալով ֆիլմի սցենարին, երաժշտությունն անվճար է գրել: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը պատմել էր, որ սկսել են ֆիլմի նկարահանումները, որոնք անցկացվում են Թալինում: Նա նաեւ փոխանցել էր, որ ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվում են Արտաշես Ալեքսանյանը եւ Լուիզա Ղամբարյանը: Ֆիլմը դեռ վերջնական վերնագիր չունի: «Այս պահին նախնական երկու տարբերակ կա՝ «Հիշողություն» կամ «Հայի բախտ»: Բայց հնարավոր է, որ առաջիկայում ավելի լավ վերնագիր ի հայտ գա: Տեսնենք: Թալինից հետո նկարահանումները շարունակելու ենք Եղեգնաձորում, որից հետո նոր կվերադառնանք եւ նկարահանումները կշարունակենք Երեւանում»,-նշել էր նա: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ գործարարը նոր, կրեատիվ նախաձեռնությամբ է հանդես եկել, որը նաեւ Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվելու: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը` Հակոբ Հակոբյանը: Նշելով, որ ներկա պահին բանակցություններ է վարում, որպեսզի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, աշխարհի 1915 կինոդահլիճներում իր սցենարով գրված եւ հովանավորությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվի: «Դա Գինեսի ռեկորդների գրքում կգրվի, որովհետեւ նման նախաձեռնություն մինչեւ այսօր չի եղել: Իսկ ֆիլմի նկարահանումները կսկսվեն հոկտեմբերի 10-ից»,-ասել էր գործարարը: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա 2 նոր ֆիլմերի սցենար է գրել, որոնք շուտով էկրան կբարձրանան: Առաջին ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության100-ամյակին, իսկ երկրորդը քաղաքական կատակերգություն է, որով ծաղրի են ենթարկվելու մեր ներկայիս քաղաքական գործիչներից շատերը: «Արեւմտյան Հայաստանն է, հետո՝ մեր օրերը: Իսկ ապրիլի 1-ին պրեմիերան կլինի: Ֆիլմերի մեջ կա հանդուրժողականություն, սեր, հայի կերպարն ամբողջությամբ, թուրքի ապուշություն, հայի խելք: Հրանտ Դինքին էլ ենք ներկայացրել»,- նշել էր նա եւ ավելացրել, որ ֆիլմը Թուրքիայում էլ է ցուցադրվելու եւ թարգմանվելու է մի քանի լեզուներով: Հիշեցնենք նաեւ, որ Հ. Հակոբյանն ամիսներ առաջ[b][color=#CC0000] SHAMSHYAN.com[/color][/b]-ին տված հարցազրույցում անկեղծացել էր, որ փոքր տարիքում երազել է ռեժիսոր դառնալ եւ հիմա աստիճանաբար փորձում է իրականացնել իր երազանքը: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ֆիլմի անոնսը ներկայացնում է ստորև:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր