5879 դիտում
19:32 01-08-2015
Արտերկրից գնորդներ են եկել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի` Ճոյտի սցենարով գրված ֆիլմը գնելու
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հիշողություն» ֆիլմը գնելու նպատակով Ֆրանսիայից մասնագետներ են եկել` ֆիլմի սցենարիստ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի հետ բանակցելու։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը։ «Այս պահին քննարկումները Ֆրանսիայի հետ են։ Այսինքն` այնտեղի հայրը։ Նրանց հետ Մոսկվայից մաստնագետներ են եկել, ովքեր նայեցին ֆիլմը եւ նաեւ առաջարկեցին, որ թարգամանություն չլինի, այլ տիտրերով թարգամանությունը ներկայացվի, որվհետեւ դերասանների բեմական խոսքը շատ լավն է։ Երբ գան, արդեն գնի շուրջ կպայմանավորենք։ Հնարավոր է` ապառիկ վերցնեն, հնարավոր է` գնեն»,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը։
Մինչեւ այդ մեզ հետ զրույցում պատմեց, որ թուրքերը նրան առաջարկել են ֆիլմը գնել: «Սկզբում մենք համաձայնվեցինք: Եվ հետաքրքիրն այն էր, որ գումարը ինչքան բարձրացնում էինք, այնքան համաձայնվում էին: Բանակցությունների արդյունքում գինը աստղաբաշխական թվերի հասավ: Սկսեցի կասկածել ու հարցրեցի, թե որտեղ են ֆիլմը ցուցադրելու: Պայմանավորվածությունը փոխեցի, ասացի, եթե ֆիլմը գնելուց հետո 1 տարվա ընթացքում չցուցադրեն, ապա ես եմ ցուցադրելու: Միջնորդները Մոսկվայում բնակվող երիտասարդներ էին:
Բանակցությունների ընթացքում պարզվեց, որ ֆիլմը ցանկանում են գնել՝ ցույց չտալու համար ու այդքանով վերջ դնեին այդ ամենին: Բնականաբար, չհամաձայնվեցի, իսկ թե ինչու էին կոնկրետ ցանկանում գնել եւ ցույց չտալ, կհասկանաք ֆիլմը դիտելուց հետո»,- ասել էր Հակոբ Հակոբյանը: ԱԺ նախկին պատգամավորը ավելացրեց, որ եթե ինքը գումարի դիմաց նման քայլի դիմեր, առաջին հերթին ինքն իրեն չէր ների: «Ամեն բան կարելի է վաճառել, բացի քո ազգից, պատմությունից: Ինչպե՞ս կարող էի վաճառել 1.5 միլիոն հայի արյունը, որոնց հենց նույն թուրքերը կոտորել են»,- ավելացրել էր Հակոբ Հակոբյանը եւ նշեց, որ իր կալանավորումը, որի արդյունքում հետաձգվեց ֆիլմի պրեմիերան, այս պատմության հետ կապ չունի։ Ֆիլմը ցուցադրվց Զվարթնոց համալիրում եւ «Դալմա»-ի կինոթատրոնում:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ գործարարը նոր, կրեատիվ նախաձեռնությամբ է հանդես եկել, որը նաեւ ցանկանում է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ինքը` Հակոբ Հակոբյանը: Անգամ բանակցություններ էին վարում, որպեսզի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, աշխարհի 1915 կինոդահլիճներում իր սցենարով գրված եւ հովանավորությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը ցուցադրվի:Սակայն իր կալանավորումից հետո այդ ամենը հնարավոր չեղավ։ Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նա 2 նոր ֆիլմերի սցենար է գրել, որոնք շուտով էկրան կբարձրանան: Առաջին ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության100-ամյակին, իսկ երկրորդը քաղաքական կատակերգություն է, որով ծաղրի են ենթարկվելու մեր ներկայիս քաղաքական գործիչներից շատերը:
«Արեւմտյան Հայաստանն է, հետո՝ մեր օրերը: Իսկ ապրիլի 1-ին պրեմիերան կլինի: Ֆիլմերի մեջ կա հանդուրժողականություն, սեր, հայի կերպարն ամբողջությամբ, թուրքի ապուշություն, հայի խելք: Հրանտ Դինքին էլ ենք ներկայացրել»,- նշել էր նա եւ ավելացրել, որ ֆիլմը Թուրքիայում էլ է ցուցադրվելու եւ թարգմանվելու է մի քանի լեզուներով: Հիշեցնենք նաեւ, որ Հ. Հակոբյանն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տված հարցազրույցում անկեղծացել էր, որ փոքր տարիքում երազել է ռեժիսոր դառնալ եւ հիմա աստիճանաբար փորձում է իրականացնել իր երազանքը:
Նմանատիպ նյութեր
2808 դիտում
14:45 10-02-2015
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դիտել է Հակոբ Հակոբյանի` Ճոյտի սցենարով գրված ֆիլմը և գովել այն
9616 դիտում
18:50 02-02-2015
Հայտնի է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանի` Ճոյտի ձերբակալման պատճառը
Այս բաժնից
829 դիտում
13:53 21-11-2024
Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է․ Աշոտյան
1288 դիտում
13:36 21-11-2024
Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվությունը, զգուշացնում եմ. Փաշինյան