211652_close_icon
views-count1367 դիտում article-date 23:30 08-12-2014

Գվարդիոլան կդառնա Ճապոնիայի ռեգբիի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը

«Բավարիա»-ի իսպանացի գլխավոր մարզչի Խոսեպ Գվարդիոլան կսատնձնի Ճապոնիայի ռեգբիի հավաքականի գլխավոր մարզիչ Էդդի Ջոնսի օգնականի պարտականությունները և կօգնի թիմին նախապատրստվել աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա հաջորդ տարվա ընթացքում: Ջոնսը վստահ է, որ ռեգբին և ֆուտբոլը իրար նման մարզաձևեր են, և այդ պատճառով Գվարդիոլայի փորձը, գիտելիքները թիմին կօգնեն աշխարհի առաջնությունում: «Մենք հասկացանք, որ մեզ անհրաժեշտ է աշխատել տակտիկայի վրա: Ֆուտբոլը մի մարզաձև է, որտեղ շատ բան արվում է նախապատրաստական փուլում, և այն շատ նմանություններ ունի ռեգբիի հետ: Լավագույններից միշտ էլ պետք է սովորել, և այդ պատճառով մենք դիմել ենք ֆուտբոլի լավագույն մարզչին: Հետևելով «Բավարիա»-ի ելույթներին, ես հասկացա, որ Գվարդիոլան որպես մասնագետը շարունակում է «աճել»: Եվ ես շատ ուրախ եմ, որ ինձ կհաջողվի համագործակցել նրա հետ»,- նշել է Ջոնսը: Ռեգբիի աշխարհի առաջնությունը կկայանա 2015 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Անգլիայում կայանալիք մրցաշարին կմասնակցեն 20 թիմեր:

Նմանատիպ նյութեր