Օքսֆորդի համալսարանի կանանց ռեգբիի թիմը մերկացած է խաղացել. տեսանյութ
Օքսֆորդի համալսարանի կանանց ռեգբիի խաղացողները բարեգործական օրացույցի համար մերկացած են խաղացել:
Մերկ ռեգբիստների լուսանկարներով ձեւավորված օրացույցը վաճառքի է հանվելու, իսկ նրա ողջ հասույթը տրամադրվելու է աղեստամոքսային, մարսողական և ավելորդ քաշի խնդիրներ ունեցող մարդկանց օգնության հիմնադրամին:
«Սա ոչ միայն պարզապես մարզում էր: Իմանալով, թե ինչ բարի նպատակներով է ծախսվելու օրացույցի վաճառքից ստացված գումարը, դա մեզ խթանեց, որպեսզի այս սառը եղանակին դաշտ դուրս գանք», ասել է թիմի ավագ Կարլի Բլիսը:
Նշենք, որ նման ակցիաներ պարբերաբար են կազմակերպվում, որին մասնակցում են նաև այլ համալսարանների մարզիկ-մարզուհիները: