Զինեդին Զիդանի «հրաշալի» անցումը ռեգբիի խաղում. տեսանյութ
Ֆրանսիայում կայացել է անսովոր բարեգործական հանդիպում՝ 1998թ. աշխարհի չեմպիոն դարձած Ֆրանսիայի հավաքականների խաղացողներ և ռեգբիի «Տուլոն» ակումբի միջև:
Ֆրանսիայի հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցել են Զինեդին Զիդանը, Դիդյե Դեշամը, Կլոդ Մակելելեն, Ռոբեր Պիրեսը և այլ հայտնի ֆուտբոլիստներ:
Առաջին խաղակեսում թիմերը ֆուտբոլ են խաղացել, որն ավարտվել է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակով՝ 6:3:
Երկրորդ խաղակեսում թիմերը արդեն ռեգբիում են ուժերը փորձել: Այստեղ «Տուլոնը» հաղթել է 30:20 հաշվով և ընդհանուր հաղթանակ տարել խաղում՝ 33:26:
Ուշագրավ է, ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը 2-րդ խաղակեսում հաջող անցում է կատարել՝ թիմին բերելով վեց միավոր:
Նշենք, որ հանդիպմանը ներկա է եղել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: