Պրանդելլին ևս երկու տարի կմնա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին իր պայմանագրի ժամկետը երկարաձգել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Նոր պայմանագրի համաձայն, Պրանդելլին Իտալիայի հավաքականը կգլխավորի մինչև 2016 թվականը:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը Իտալիայի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել 2010 թվականին: Մինչ այ Պրանդելլին 5 տարի հանդիսանում էր «Ֆիորենտինա»-ի գլխավոր մարզիչը: 2012 թվականին Պրանդելլին Իտալիայի հավաքականի հետ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: