211652_close_icon
views-count2492 դիտում article-date 12:00 27-11-2017

ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Վաղը՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ ԱԺ դահլիճում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կանցկացնի խորհրդարանական լսումներ՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով։ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները եւ լուծման ուղղությունները» թեմայով: [b]ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր