Ջովինկոն մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն
«Յուվենտուս»-ի հարձակվող Սեբաստիան Ջովինկոն իր կարիերան ամենայն հավանականությամբ կշարունակի «Ֆիորենտինա»-ում:
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, 27-ամյա իտալացու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության գալ նոր պայմանագրի պայմանների շուրջ:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ջովինկոն 4 խաղ է անցկացրել, ինչպես նար մասնակցել է Չեմպիոնների լիգայի երեք հանդիպման: