Ալեշանդրե Պատոն մոտ է «Ֆիորենտինա» տեղափոխվելուն
«Ֆիորենտինա»-ն և «Կորինտիանս»-ը փոխահամաձայնության են եկել բրազիլական թիմի հարձակվող Ալեշանդրե Պատոյի տեղափոխության հարցում, հայտնում է Football Italia-ն: Իտալական ակումբը բրազիլացի հարձակվողին մտադիր է վարձակալել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Մոտակա ժամանակում 25-ամյա բրազիլացին կժամանի Ֆլորենցիա, որպեսի քննարկի աննձանական պայմանագրի պայմանները:
Հիշեցնենք, որ Պատոն նախկինում հանդես է եկել Ա Սերիայում: 2007-2013 թթ ընկած ժամանակահատվածում բրազիլացին պաշտպանել է «Միլան»-ի գույները: