Ճապոնիան 2 տարով երկարացրել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ժամկետը
Ճապոնիայի իշխանությունները հայտարարել են Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը 2 տարով երկարացնելու մասին: Պատճառը Փհենյանում Ճապոնիայի քաղաքացիների առևանգումն է:
Անցած ամռանը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել էր Փհենյանի դեմ պատժամիջոցները մեղմելու մասին` երկկողմ բանակցություններում առաջընթաց գրանցելու հույսով, սակայն կառավարությունն այսօր հայտարարել է, որ Փհենյանը չի պատասխանում Տոկիոյի հարցումներին:
1970-1980-ական թթ-ին Հյուսիսային Կորեայում հետախույզներին ճապոներեն սովորեցնելու համար առևանգվել են Ճապոնիայի քաղաքացիներ: Փհենյանի տվյալներով, ըդհանուր առմամբ առևանգվել է 13 մարդ, որոնցից 5-ին 2002թ-ին թույլատրվել է վերադառնալ Ճապոնիա, իսկ մնացածը մեռած են:
Տոկիոն ենթադրում է, որ առևանգված ճապոնացիներն ավելի շատ են և Հյուսիսային Կորեայից մանրակրկիտ հետաքննություն է պահանջում: