«Յուվենտուս»-ը հետարքրքված է «Այնտրախտ»-ի դարպասապահի ծառայություններով
Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի դարպասապահ Կևին Տրապը իր կարիերան կարող է շարունակել իտալական Ա Սերիայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուս»-ը, տեղեկացնում է Goal.com-ը: Օրեր առաջ թուրինյան ակումբի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել էր, որ ակումբը նոր համալրումներ կստանա ձմեառային տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 10 մլն եվրո է գնահատվում: Գերմանիայի երիտասարդական հավաքականի ծառայություններով հետաքրքրված են նաև Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Վոլֆսբուրգ»-ը: