211652_close_icon
views-count17488 դիտում article-date 14:52 06-12-2014

Արտակարգ դեպք՝ Նոր Հաճընի կամրջի վրա. վրացի պարաշյուտիստներից մեկի օդապարիկը թռիչքի ընթացքում չի բացվել. նրան տեղափոխել են հիվանդանոց

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Նոր Հաճընի կամրջի տակից Աբովյանի բժշկական կետրոն է տեղափոխվել Վրաստանի Հանրապետության մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացին իր ընկերոջ հետ, ով նույնպես Վրաստանի քաղաքացի է, օդապարիկով փորձել են կամրջից թռչել: Ընկերը բարեհաջող վայրէջք է կատարել. օդապարիկն աշխատել է, իսկ վիրավորի օդապարիկը չի բացվել, և նա գահավիժել է քարերի վրա: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, տեղում են նաև ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողները: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը 28-ամյա Նոսենկո Անդրեյ Վլադիսլավն է, ով ստացել է ողնաշարի գոտկային և պարանոցային հատվածների սալջարդ: Տեղեկացնենք, որ կամրջի երկարությունը 640 մետր է, լայնությունը՝ 14,5 մետր, իսկ բարձրությունը Հրազդան գետի մակարդակից 121մետր է կազմում:

Նմանատիպ նյութեր