Միջազգային արժութային հիմնադրամը կվերսկսի իր գործունեությունը Ուկրաինայում
Դեկտեմբերի 9-ից Ուկրաինայում իր գործունեությունը կվերսկսի Միջազգային արժութային հիմնադրամը: Այս մասին տեղեկացնում է Униан գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայում այդ ՄԱՀ-ի մշտական ներկայացուցիչ Ժերոմ Վաշեին:
«Դեկտեմբերի 9-18-ը Կիևում կլինի ՄԱՀ-ի առաքելությունը՝ Նիկոլայ Գեորգիևի գլխավորությամբ: Նոյեմբերի 11-25-ը տեխնիկական որոշ խնդիրների լուծման նպատակով անցկացված քննարկումներից հետո առաքելությունը կշարունակի Ուկրաինայի իշխանությունների հետ տնտեսական բարեփոխումների շրջանակում և հիմնադրամի աջակցությամբ տնտեսական քաղաքական ուղղությունների քննարկումը»,-ասել է Վաշեն:
Ավելի վաղ ՄԱՀ-ը Ուկրաինայի բյուջեն կայունացնելու համար այդ երկրին հատկացրել էր 17 մլրդ դոլար: