Ջո Հարթը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը
«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը մոտ է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը դառնալուն, հայտնում է Skysports-ը:
Հաջորդ շաբաթվա ընթացքում Անգլիայի հավաքականի դարպասապահը իր պայմանագրի ժամկետը կերկարաձգի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Նոր պայմանագրի համաձայն Հարթը 5 տարվա համար 31 մլն ֆունտ աշխատավարձ կստանա: