Կական կդառնա MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
«Օրլանդո Սիթի»-ի բրազիլացի կիսապաշտպան Կական կդառնա MLS ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, հանրահայտ բրազիլացու տարեկան աշխատավարձը կկազմի 7,1 մլն դոլար:
Այդ ցուցանիշով MLS-ի նախկին ռեկորդը պատկանում էր լեգենդար անգլիացի խաղացող Դևիդ Բեքհեմին, ով «Լոս Անջելես Գելեքսի»-ում տարեկան վաստակում էր 6,5 մլն դոլար: