Ազարը կդառնա «Չելսի»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը իր պայմանագրի ժամկետը կերկարաձգի լոնդոնյան թիմի հետ: Նոր համաձայնագրի պայմանները չեն հրապարակվում: Հայտնի է, որ «ազնվականները» պատրաստ են 23-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 200 հազար ֆունտ վճարել, ինչը նրան կդարձնի ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը «Չելսի»-ի կազմում անցկացրած 24 խաում 9 գոլ է խփել և 4 գոլային փոխանցում է կատարել: