Մեծ Բրիտանիայի անօդաչուի միջոցով Սիրիայում սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու զինյալներ: Նրանք բրիտանացիներ էին, որոնք ավելի վաղ համալրել էին ԻՊ-ի շարքերը:
Անօդաչուի հարվածի թիրախն առաջնահերթ եղել է 21-ամյա Ռիադ Հանը, որը նախատեսել է ահաբեկչություն կազմակերպել Մեծ Բրիտանիայում:
Նշենք, որ Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարին առանց երկրի պառլամենտի պաշտոնական թույլտվության մասնակցում է բրիտանացի 3 օդաչու եւ 23 զինծառայող: