211652_close_icon
views-count6502 դիտում article-date 09:23 06-12-2014

Բաղրամյան պողոտայում BMW X3-ը բախվել է կայանված Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Գրիգոր Նալբանդյանը իր վարած BMW X3 մակնիշի 70 AR 070 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ Գրողների միության շենքի հարևանությամբ, բախվել է մայթեզրին կայանված Mercedes մակնիշի 08 ՏՏ 080 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Նախնական տվյալներով MERCEDES-BENZ մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 1.100.000 ՀՀ դրամ, իսկ BMW X3 մակնիշի մեքենայինը՝ 2.500.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, MERCEDES-BENZ մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 92.000 ՀՀ դրամ, իսկ BMW X3 մակնիշի մեքենայինը՝ 100.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր