2769 դիտում
09:28 06-12-2014
Գազի գնի մասին. 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ « Համաշխարհային նավթային կրքերը` որքան տարօրինակ, նույնքան բնականոն զարգացում ստացան Հայաստանում: Դրանք ոտքի տակ առան ազգային դրամի փոխարժեքը: Առան ու մի լավ տրորեցին: Ավելի ճիշտ՝ տրորում են: Փոխարժեքի սրտաճմլիկ տատանումների գործընթացը դեռ չի դադարել: Սա դեռ բավական չէ` ձմեռն է սկսվել: Ձմռան գալն ինքնին տարօրինակ չէ: Տոմարի համաձայն` այն միշտ սկսվում է դեկտեմբերի մեկին, և արդեն երկրորդ ձմեռն է, որ բնակչությանը գազ է մատակարարվում 1խմ-ն` 156 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` 2013թ. հուլիսի 1-ից գազը թանկացավ 18 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիան՝ 27 տոկոսով: Նոր սակագների խորհրդարանական քննարկումների ժամանակ գործադիր իշխանության ու պառլամենտական մեծամասնության անդամները լրջագույն ձեռքբերում էր ներկայացնում հետևյալ փաստը:
Պարզվում է` ռուսական «Գազպրոմի» հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ առաջիկա 5 տարում Հայաստանին մատակարարվող սակագինը փոփոխության չի ենթարկվելու: Կառավարության անդամներն ու նրանց գործընկեր պատգամավորները, հարկավ, մոռացած կլինեն իրենց ելույթները: Բայց «Խոսքից հետք չի մնում» իսպանական միջնադարյան ասացվածքը կորցրել է իր այժմեականությունը: Նոր տեխնոլոգիաներն ու համացանցն այդ հետք կոչվածն արձանագրում ու պահում են:
Օրերս Թուրքիայի վարչապետը հայտարարեց, որ վեց տոկոսը բավարար զիջում չի համարում, ու հասկանալի դարձավ, որ սակագնային նվազումները դեռ կարող են շարունակվել: Մինչդեռ Թուրքիան Մաքսային միության անդամ չէ: Այս երկիրը պարզապես փորձում է օգտվել Ռուսաստանի տնտեսական առկա վիճակից: Փոխարենը` պարզ չէ, թե սակագնային ի՞նչ սպասումներ կլինեն: Մենք, որ արդեն Մաքսային միության անդամ ենք: Մի կողմից` առկա է առաջիկա երեք ու կես տարում սակագինը կայուն պահելու խոստում: Պայմանագրով արձանագրված խոստում: Մյուս կողմից` էներգակիրներն ամբողջ աշխարհում էժանանալու են, իսկ մեր պարագային «կայուն» են մնալու: Կայուն ու թանկ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2847 դիտում
09:01 22-12-2018
Գազի գնի վերաբերյալ նամակ չեն ստացել, հեռախոսազրույց են ունեցել. «168 ժամ»
1514 դիտում
09:50 13-06-2019
Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. Ալեքսեյ Մարտինով․ «168 ժամ»
1960 դիտում
10:01 03-10-2019
Ո՞ւմ «գրպանն եք գցում» գազի գնի բարձրացման հարցը․ «168 ժամ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»