211652_close_icon
views-count1517 դիտում article-date 09:50 13-06-2019

Գազի գնի հարցում Փաշինյանի մոտ պատրանքներ կան. Ալեքսեյ Մարտինով․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Գազի գների հարցում Փաշինյանը պատրանքներ ունի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցություններին։ Նա նշել է, որ գործընկերային հարաբերությունները մշտապես հաշվի են առնվել, Ռուսաստանի կողմից առաջարկվող բոլոր գների դեպքում էլ հաշվի են առնվում։ «Պարզապես ներկայումս կան պատրանքներ, այդ թվում՝ Փաշինյանի մոտ, որ նա կարող է իր նվիրվածությունը վաճառել՝ շանտաժի ենթարկելով մեր լավ հարաբերությունները, գազի գնի զեղչ խնդրել։ Ես ուզում եմ ասել, որ այդ ժամանակներն անցել են։ Նման կերպով է իրեն դրսևորում ժամանակ առ ժամանակ Բելառուսը, նեղանում է, որ մտերմագույն գործընկեր երկրներ են Ռուսաստանն ու Բելառուսը, բայց հանկարծ գազն անվճար չէ կամ ներքին գներով չէ, ինչպես 20 տարի առաջ։ Այսօր դա հնարավոր չէ, քանի որ խոսքը, ի վերջո, շուկայական հարաբերությունների մասին է, և ինտեգրացիայի մակարդակը, համագործակցության մակարդակն արդեն հաշվի է առնված գնագոյացման և գների ձևավորման հարցում»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր