Ամերիկացի ռեժիսորը Չեռնոբլի աղետի գոտում նկարահանել է բացառիկ կադրեր՝ վթարի հետևանքների մասին. ֆոտոշարք, տեսանյութ
                        1986թ-ի ապրիլի 26-ին է տեղի  ունեցել  մարդկության պատմության մեջ ամենամեծ տեխնածին աղետներից մեկը` Ուկրաինայի Չեռնոբլ քաղաքի ատոմային էլեկտրակայանի վթարը: 
28 տարի անց , ամերիկացի ռեժիսոր  Ֆիլիպ Գրոսմանը փաստագրական ֆիլմ է  նկարահանել  այդ մասին:  Ֆիլմի կադրերը ստացվել են հեռակառավարվող թռչող սարքի միջոցով: 
Կադրերից ակնհայտ է, որ մարդկանց հեռանալուց հետո բնությունը այստեղ ծաղկում է ապրել:  Այժմ քաղաքի կենտրոնում բարձր ծառեր են, իսկ երբեմնի աշխատող տեխնիկան փտում է: 
Այս ֆիլմով Գրոսմանը կոչ է անում մարդկանց չկրկնել անցյալի սխալները:
Ի դեպ, հետաքրքրական է, որ թաքնված տեսախցիկներն այնտեղ  ֆիքսել են  գորշ արջերի, որոնք ոչ թե 1986թ-ից , այլ վերջին 100 տարվա ընթացքում այս  տարածքում երբեք չեն եղել:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


