211652_close_icon
views-count1262 դիտում article-date 14:50 05-12-2014

«Սանտոս»-ը ցմահ պայմանագիր է կնքել Պելեի հետ

«Սանտոս»-ը Պելեի բրենդը կոմերցիոն նպատակներով օգտագործելու ցմահ պայմանագիր է կնքել լեգենդար ֆուտբոլիստի հետ: Հարկ է նշել, որ Պելեն 1956-1974 թթ ընկաշ ժամանակահատվածում հանդես է եկել «Սանտոս»-ում: «Ակումբը կշարունակի օգտագործել Պելեի բրենդը կոմերցիոն նպատակներով: Համաձայանագիրը կօգնի հավերժ միմյանց հետ կապել «Սանտոս»-ի և Պելեի բրենդները: Մենք հուսով ենք, որ այդ պայմանագիրը հավերժ կլինի: Նոր պայմանագիրը շատ կարևոր է «Սանտոս»-ի համար, քանի որ այն կօգնի աշխարհում մեծ ճանաչում ստանալ մեր ակումբին: Պելեն ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, մեր ներկան և ապագան»,- նշվում է ակումբի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ Պելեն ներկայումս գտնվում է հիվանդանոցում, ուր հոսպիտալացվել է միզուղիների վարակի ախտանիշի կասկածով: Լրատվամիջոցների տվյալներով՝ Պելեի առողջական վիճակը բարելավվել է, սակայն նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ:

Նմանատիպ նյութեր