211652_close_icon
views-count11508 դիտում article-date 15:54 01-04-2016

«Ստի դետեկտորով» Վալերի Պերմյակովի հարցաքննությունը ի՞նչ արդյունք է տվել, ի՞նչ կապ ունի նա սատանիստների հետ ու ի՞նչ պայմանագիր է կնքել նրանց հետ

Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, շարունակվել է գործի նյութերի քննությունը: «Ստի դետեկտորի» կիրառումով իրականացված փորձաքննությունների ընթացքում որոշ հարցերի պատասխանների ժամանակ գրանցվել են իմպուլսներ, ինչը խոսում է այն մասին, որ պատասխանողը կծկտուր կամ սխալ տեղեկություններ է հաղորդում: Նշենք, որ «ստի դետեկտորը» կիրառվում է հիմնականում ՌԴ-ում: Հիշեցնենք, որ խոսվում էր նաեւ սատանայական խմբի հետ Պերմյակովի կապի մասին: Ըստ փորձաքննության՝ նա «Օդնոկլասնիկի» սոցցանցի միջոցով է նամակագրական կապի մեջ եղել այդ խմբի հետ: Փորձաքննության արդյունքները ընթերցվեցին դատարանում: Ըստ այդ, Պերմյակովը դեռ 2013թ-ին է ծանոթացել նրանց էջին: Սոսցցանցով կապվելով այդ խմբի ներկայացուցիչների հետ՝ հայտնել է, որ հրաժարվում է Սուրբ Երրորդությունից, որը տրվել է իրեն մկրտության ժամանակ ՙպայմանագիր՝ սատանայի հետ՚ գրությամբ պայմանագիր է կնքել: Նրա 54 ընկերներից 19-ը այդ էջի հետ ընկերներ են եղել: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2015թ-ի հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, ում տեղափոխել էին հիվանդանոց և վիրահատել էին, սակայն օրեր անց փոքրիկ Սերյոժան նույնպես մահացել էր:

Նմանատիպ նյութեր