Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
[color=#5C3566]Հանրապետության տարածքում՝ [/color]
Դեկտեմբերի 5-9-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Արևելյան շրջաններում 5-ին կբարձրանա 2-3, 7-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 8-9-ին` նույնքան կբարձրանա:
[color=#5C3566]
Երևանում` [/color]
Դեկտեմբերի 5-9-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
[color=#5C3566]Երևանի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ[/color]
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.7C (1970թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -13.4C (1994թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 1.2C