Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
Փետրվարի 17-ին ողջ տարածքում կհաստատվի մեծ մասամբ արևային եղանակը, միայն հարավային հատվածում ամպամածությունը կպահպանվի, տեղ-տեղ դեռ հնարավոր են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանը գիշերն արևմտյան շրջաններում կնվազի 2-4 աստիճանով, ցերեկն առայժմ չի փոխվի, սակայն [color=#CC0000]շտապենք ուրախացնել, որ մոտակա օրերին բարձրացում է սպասվում:[/color]
Եղանակը Երևանում. Փետրվարի 17-ին առանց տեղումների, արևային եղանակը կվերականգնվի: Օդի ջերմաստիճանը գիշերը -1-3, ցերեկն ստվերում +7+10:
Աղբյուր՝ www.weather.am