211652_close_icon
views-count2116 դիտում article-date 17:06 03-12-2014

Նոր մանրամասներ Եղվարդի մանկապարտեզում թունավորման դեպքից. 57 թունավորվածներից քանի՞սն են շարունակում մնալ հիվանդանոցում

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի թունավորվածներից 8-ն են շարունակում բուժումը հիվանդանոցում: Այս մասին[color=#CC0000] [b]SHAMSHYAN.com[/b][/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նրա խոսքով, 1 սան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում է, 6 անչափահաս եւ մեկ մեծահասակ էլ Եղվարդի հիվանդանոցում են: Մինչեւ այդ տեղկացրել էինք, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի թունավորված սաների թիվը հասել է 57-ի: Այս մասին [color=#CC0000][b]SHAMSHYAN.com[/b][/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ԱՆ գլխավոր վարկաբան Արա Ասոյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Տեղի մանկապարտեզի 21 սաներ թունավորման ախտանիշներով տեղափոխվել էին տեղի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր ժամանել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Տեղում է եղել նաև ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը՝ Եղվարդի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ և քննությունը վարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը: Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ երեխաների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, նրանք հետազոտվում են բժիշկների կողմից: Ավելի ուշ [b][color=#CC0000][b]SHAMSHYAN.com[/color][/b][/b]-ին հայտնի էր դարձել, որ ևս 20 երեխա տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց: ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասված է. «2014 թվականի նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի հիվանդանոց ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ: Ահազանգից անիմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը): Մանկապարտեզում կատարվել է զննություն, փորձանմուշներ են վերցվել մանկապարտեզում առկա պահեստավորված սննդի տեսակներից, օրվա ճաշատեսակից։ Առգրավվել են մանկապարտեզին մատակարարված սննդի փաստաթղթերը։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու թունավորման աղբյուրը։ Քննության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 54 երեխա, որոնցից 19-ն արդեն դուրս են գրվել»։ Ավելի ուշ էլ հայտարարություն տարածեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որում ասված է. «Ինչպես տեղեկացրել էինք, 2014թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 19.17-ին, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոն ՀՀ ԱՆ «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ից ստացված ահազանգի առնչությամբ՝ իրականացվել էին անհրաժեշտ վերահսկողական միջոցառումներ: Ժամանակին Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները եղել էին մանկապատեզում, կատարել նմուշառում մանկապարտեզում առկա սննդամթերքից. կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս: Այս սննդատեսակները լաբորատոր փորձաքննության են ենթարկվել ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ում: Պարզվել է, որ կարագի, պանրի, ձվի, հավի և տավարի մսի անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, իսկ տոմատի մածուկի և խտացված կաթի լաբորատոր փորձաքննությունները ընթացքի մեջ են: Ճշտվել է նաև, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանի, որ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում: ՍԱՊԾ-ի կողմից ուսումնասիրվել են մանկապարտեզ սննդամթերք մատակարարող ընկերությունները: Պարզվել է, որ մատակարարները Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարած նույն սննդից մատակարարել են նաև այլ մանկապարտեզներ («Հայկազունք» ՍՊԸ-ն՝ Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներ, «Հակ-Մակ» ՍՊԸ-ն՝ Դարակերտի, Նորաբացի, Փարաքարի, Թաիրովի, Նոր Հաճնի մանկապարտեզներ, «Հելթի-Ֆուդ» ՍՊԸ-ն՝ Նոր Գեղիի մանկապարտեզ): Սակայն, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզից բացի, վերոնշյալ մանկապարտեզներում թունավորման դեպք չի արձանագրվել: Տրվել են կասեցման կարգադրագրեր բոլոր ընկերություններին՝ մանկապարտեզներ սննդամթերք չմատակարարելու վերաբերյալ: ՍԱՊԾ-ի կողմից լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն պարբերաբար:»

Նմանատիպ նյութեր