1691 դիտում
18:04 04-12-2014
Առողջապահության նախարարը մանրամասներ է ներկայացրել Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքի վերաբերյալ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում անդրադարձել է Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման դեպքին: Նա նշել է, որ դեպքի հետագա տարածումը կանխելու նպատակով ձեռնարկվել են մի շարք բուժական, կանխարգելիչ, հակահամաճարակային միջոցառումներ:
Ա. Մուրադյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 86 հիվանդ: Գրեթե բոլոր երեխաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից. այս այս պահին բուժում է ստանում 2 երեխա Նորքի սուր վարակիչ հիվանդանոցում, 4-ը երեխա և մեկ մեծահասակ` Եղվարդի հիվանդանոցում:
Ա.Մուրադյանը նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է դիզինտերիա հիվանդությունը: Նախարարի պարզաբանմամբ` դիզենտերիան բժշկության մեջ հայտնի է նաև որպես «կեղտոտ ձեռքերի» հիվանդություն, որը հիմնականում հանդիպում է կենցաղային պայմաններում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Վարակի աղբյուրի բացահայտման նպատակով համատեղ աշխատանքներ են իրականացվում պատկան մարմինների հետ: Ա. Մուրադյանը նշել է նաև, որ աշխատանքները շարունակվում են, երեխաները գտնվում են մասնագետների հսկողության ներքո:
Նմանատիպ նյութեր
1707 դիտում
14:58 04-12-2014
Օջախը լոկալիզացված է. Արմեն Մուրադյանը՝ Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքի մասին
Այս բաժնից
859 դիտում
10:29 10-01-2025
Մորուքը սափրած Փաշինյանը իր իսկ կողմից փչած խաղաղության օրակարգը պայթեցրեց. Արշակ Սարգսյան
913 դիտում
09:39 10-01-2025
Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ
670 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է