211652_close_icon
views-count3065 դիտում article-date 13:48 02-12-2014

Ո՜նց քեզ կապտակեի. ՀՀԿ-ական պատգամավորը՝ բողոքի ակցիայի մասնակից երիտասարդին

Ո՜նց քեզ կապտակեի: Նման արտահայտություն այսօր ԱԺ-ի դիմաց ԵՏՄ-ի անդամակցությանը դեմ արտահայտվող երիտասարդներից մեկի հասցեին արեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վազգեն Կարախանյանը: Երիտասարդները Ազգային ժողովի շենք մտնող պատգամավորների հետեւից վանկարկում էին «ամո՛թ», «դավաճա՛ն», «դեմ քվեարկե՛ք» եւ նմանատիպ այլ արտահայտություններ: Նրանք պատգամավորներին նաև հարցնում էին, թե իրենք հա՞յ ազգին են կողմ, թե՞ ռուս, ինչից հետո Վազգեն Կարախանյանը, դիմելով վանկարկող երիտասարդներից մեկին, հարցրեց. «Ո՞ւր էիր, որ ես պայքարում էի Սովետական Միության դեմ»: Նա նաեւ բողոքի մասնակից երիտասարդներին «ամերիկացի լրտեսներ» անվանեց եւ շտապեց նիստերի դահլիճ:

Նմանատիպ նյութեր