Իրաքյան բանակն ահաբեկիչներից հետ է խլել քիմիական զենքի պահեստը
Իրաքյան բանակին հաջողվել է «Իսլամական պետության» դեմ մղած դաժան մարտից հետո հետ վերցնել Իրաքի մայրաքաղաք Բաղդադից ոչ հեռու գտնվող քիմիական զենքի պահեստը: Այս մասին Հաագայում կայացած Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ-պետությունների 19-րդ կոնֆերանսում հայտարարել է Իրաքի փոխարտգործնախարար Մուհամմեդ Ջավադ ալ-Դոուրաքին:
Քիմիական զնքը գտնվում էր այն շրջանում, որը դեռ անցյալ տարվա հունիս ամսից զավթել էին ահաբեկիչները: Ահաբեկիչերը չէին կարողացել թաքցնել պահեստը, որտեղ, բացի քիմնիական նյութերից, պահվում էին նաև հրթիռներ և այլ սպառազինություն: