Բուֆոնը արժանին է մատուցել «Տորինո»-ին
«Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Տորինո»-ի հետ կայացած խաղից հետո գովասանքի խոսքեր է հղել մրցակցի հասցեին: Նշենք, որ ուսի վնասվածքի պատճառով Բուֆֆոնը չէր մասնակցել վերոնշյալ հանդիպմանը:
«Պետք է արժանին մատուցել «Տորինո»-ին իր ցուցադրած խաղի, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Վենտուրային իր ջենթլմենական պահվածքի համար: Նա հիանալի հումորի զգացում ուինի, ինչի շնորհիվ նրա մամուլի ասուլիսները հաճելի մթնոլորտում են անցնում»,-ասել է ԲՎուֆոնը: