26079 դիտում
13:10 24-07-2023
Պարեկների շնորհիվ առաջացած դանդաղընթաց երթևեկությունը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում փրկեց բազմաթիվ կյանքեր․ արժանին պետք է մատուցել նաև շտապօգնության բժիշկներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գաղտնիք չէ, որ ամռանը՝ հանգստյան օրերին, Երևանից մարզեր, հիմնականում՝ Սևան, քաղաքացիների հոսքն ավելանում է, և մարդիկ հիմնականում այցելում են Սևանա լիճ։
Հաշվի առնելով այդ հանգամանքը, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով՝ Պարեկային ծառայությունն ու Ճանապարհային ոստիկանությունը անցնում են ուժեղացված ծառայության։
Շաբաթ և կիրակի օրերին թե՛ վարորդները, թե ՛ քաղաքացիներն ականատես են լինում, որ ժողովրդին հայտնի՝ Աբովյանի, Հրազդանի, Սևանի նախկին «ԳԱԻ» պոստերի մոտ ծառայություն են կատարում ոչ միայն Պարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի գումարտակների պարեկները, այլ նաև ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարգադրությամբ՝ բժիշկների հերթապահ խմբերը։
Հուլիսի 22-ին և 23-ին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, և ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ, որոնց աշխատանքները ղեկավարում էին ՀՀ ՆԳՆ ՊԾ պետ Արթուր Խուդինյանն ու պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը՝ իր դրական արդյունքը տվեց։
Պարեկների կողմից 24-ժամյա աշխատանքի արդյունքում շաբաթ և կիրակի օրերին ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել։
Արդեն կեսօրից հետո պարեկները Սևանի «ԳԱԻ» պոստից կուտակցված մեքենաները առաջնորդում էին դեպի Կոտայքի մարզ։ Չիմացող մարդիկ կկարծեին, թե այդ 2-3 կմ-անոց ավտոշարասյունը խցանման պատճառով է առաջացել։ Սակայն Գեղարքունիքի և Կոտայքի մարզի պարեկների ուղեկցելու շնորհիվ՝ վարորդները երթևեկում էին դանդաղ ու անվտանգ։
Գեղարքունիքի պարեկները շարասյունն ուղեկցում էր դեպի Կոտայքի մարզ, որտեղից էլ Կոտայքի պարեկները ուղեկցում էին դեպի Երևան։ Եվ այդ ամենի շնորհիվ՝ վարորդներն անվտանգ հասան իրենց տներ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12817 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ