1425 դիտում
16:08 01-12-2014
ՆԱՏՕ-ն հրաժարվում է զենք մատակարարել Ուկրաինային
ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք մատռակարարելու հնարավորություն չունի, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը Բրյուսելում դեկտեմբերի 2-3-ն անցկացվելիք կառույցի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման նախաշեմին կայացած մամլո ասուլիսում:
«ՆԱՏՕ-ն ճգնաժամի հենց սկզբից մեծ աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային: Մենք նպատակային հիմնադրամներ ենք ստեղծել, որոնք կգործեն դեկտեմբերի 2-ից: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա ավելի ճիշտ կլինի, որպեսզի երկկողմ համաձայնագրերի հիման վրա այդ հարցը որոշի դաշնակիցներից յուրաքանչյուրը»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի կարող երաշխավորել, որ առաջիկայում դաշինքը չի ընդլայնվի: «Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես ապահովի իր անվտանգությունը: Մեր որդեգրած քաղաքականության հիմքում ընկած է բաց դռների սկզբունքը»,-հավելել է Սթոլթենբերգը:
Նմանատիպ նյութեր
2007 դիտում
16:28 04-02-2015
Հունգարիան ու Գերմանիան հրաժարվել են զենք մատակարարել Ուկրաինային
1105 դիտում
16:57 08-03-2023
Սեուլը թույլատրել է հարավկորեական բաղադրիչներ պարունակող զենք մատակարարել Ուկրաինային
1219 դիտում
22:06 15-02-2024
ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Ուկրաինային մատակարարել 1 մլն անօդաչու թռչող սարք. Ստոլտենբերգ
Այս բաժնից
1249 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1084 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1054 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք