Պրեմիեր լիգա. Ուելբեքի գոլը հաղթանակ պարգևեց «Արսենալ»-ին. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Արսենալ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Վեստ Բրոմվիչ»-ին: «Հոուտրոնս» մարզադաշտում կայացած խաղի ելքը վճռեց Դանիել Ուելբեքի միակ գոլ: 60-րդ րոպեին Սանտի Կասորլայի ձախ եզրով կատարած անցումից և հիանալի փոխանցումից հետո անգլիացի հարձակվողը ոչ մի շանս չթողեց մրցակցի դարպասապահին:
Այս հաղթանակի շնորհիվ «Արսենալ»-ը վաստակեց 20 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 4-րդ տեղ:
[b]«Վեսթ Բրոմվիչ» - «Արսենալ»՝0:1[/b]
Գոլ՝ Ուելբեք 60՛